Իմ նահատակ ընկեր, խաչքարացած, երկնառ,
թույլ տուր, որ ըմբոշխնեմ լռությունդ` համառ,
արտասանված բառը փամփուշտի է նման,
լավ է` լռենք մեկտեղ ու զրուցենք անձայն։
Դու բախտավոր եղար, որ չես տեսնում հիմա՝
ով է Երկրիս գահին, գեհեն` ինքնահմա,
և թե ինչպես եկած ամբոխների գլխին,
քարկոծում է անդուլ Հայոց Եկեղեցին։
Էհ, ի՞նչ ասեմ, ընկեր, կյանքը այն է, ինչ կա,
Սրբազաններ՝ բանտում, ու մի վառվող ներկա,
Աստծուն էի փնտրում, սատանային գտա,
ժողովուրդն էր ընտրել, կարգել իրեն արքա։
Դավիթ Վանյան
08.12.2025թ